Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: 
Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական և գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետև 2018 թվականի գործունեության ծրագիրը և բյուջեն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, արտասահմանյան ներդրողներին է ներկայացվել 1 միլիարդ 577 մլն դրամի 29 ներդրումային ծրագիր՝ զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում: Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22 հազար այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը: Նախորդ տարվա ընթացքում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են 5 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում: 2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ: Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով ներգրավվել են 15 մլն դոլարի ներդրումային և 2,9 մլն դոլարի վերաներդրումային ծրագրեր: Հիմնադրամն ակնկալում է 2018-ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի: 

Տեղեկացվել է նաև, որ հիմնադրամը տեղեկատվական տաղավարներ է հիմնել Բեյրութում, Դուբայում և Մոսկվայում, որոնք զբաղվում են Հայաստանում գործունեություն իրականացնել ցանկացող կազմակերպությունների գրանցմամբ, ինչպես նաև արտասահմանյան ներդրողներին ներկայացնում ներդրումային ու արտահանող ընկերությունների առաջարկները: 

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Վարքագծի կանոնները, Ինսայդերական քաղաքականությունը և Շահերի բախման բացահայտման տարեկան հայտարարագիր»-ը և քննարկել հիմնադրամի նպատակների և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունները: 

Քննարկել և հաստատվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ապրանքային նոր նշանն ու կարգախոսը և հավանություն տրվել Հայաստանի զարգացման հիմնադրամը «Գործարար Հայաստան»-ի անվանափոխելու առաջարկությանը: «Այսպիսով ավելի ուղղակի մեսիջ ենք հասցնում, որ աշխատում ենք բիզնես ոլորտում ու այդ նպատակով էլ հիմնադրամը վերանվանում ենք «Գործարար Հայաստան»: Ներդրողների համար այդպես ավելի ընկալելի կլինի, որ մենք զբաղվում ենք բիզնեսով, շփվում բիզնեսի հետ»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը: