Կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան. Սուրեն Պապիկյան

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ուղերձը Գիտության և դպրության օրվա առթիվ

Սիրելի’ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական է դարձնում ձեր առանցքային և կարևոր դերակատարումը ինչպես անձնապես՝ ձեր, այնպես էլ՝ մեր պետության ապագայի համար։ Մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը գիտության ու կրթության հանդեպ լավագույնս արտահայտվել է պատմական արհավիրքների ժամանակ բազմադարյա մատյանները փրկելու և դրանք սերունդներին փոխանցելու միջոցով։ Գիտելիքի փոխանցմամբ մեր հայրերը գիտակցել են ազգի անընդհատության և զարգացման կարևորագույն պայմանը։

Այսօրվա գիտելիքահեն տնտեսության ժամանակներում և ներկայի բարդ իրողությունների համատեքստում՝ խոսելով ապագայի մասին ՀՀ կառավարությունը շարունակում է գերակա խնդիր համարել գիտելիքի ու կրթության զարգացումը։ Մեր պետության հզորացման կարևոր գրավականը որակյալ կրթություն ու ժամանակակից բարձր մակարդակի գիտություն ունենալն է։ Հարափոփոխ աշխարհում գիտելիքն է այն կայուն արժեքը, որի ուղղությամբ ներդրումները միշտ վերադառնալու են կրկնակի ծավալով:

Համոզված եմ, որ ՀՀ կառավարության մեկնարկած կրթական բարեփոխումներով հասնելու ենք մեր սահմանած նպատակներին։ Դրա մասին են վկայում նաև հանրապետության տարբեր շրջաններում արդի չափանիշներին համապատասխանող դպրոցների շինարարության մեծածավալ աշխատանքները։ Վստահ եմ, որ ուսուցիչներն ու դասախոսներն իրենց հերթին ջանք չենք խնայելու, որպեսզի մեր նոր սերունդը զինվի գիտելիքով և իմացությամբ։ Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուրիս ներդրմամբ ու նվիրումով հնարավոր է ստեղծել կրթական նոր մշակույթ, որը խթանելու է գիտելիքահեն տնտեսության, նաև արդիական բանակի կայացումը։

Սիրելի’ երիտասարդներ,

կրթված և փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան։ Որակյալ կրթությունն է այն հիմնաքարը, որը թույլ է տալու քայլել ժամանակին համահունչ և մրցակցել զարգացած պետությունների հետ։ Ձեր լավագույն ներդրումը Հայաստանի զարգացման մեջ ձեր կուտակած գիտելիքների ու փորձի ծառայեցումն է ի նմաստ մեր երկրի: Դա նաև լավագույն շնորհակալությունն է նրանց, ովքեր ուսման փոխարեն գերադասեցին հայրենիքի պաշտպանությունը։

Կրկին շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում անսպառ եռանդ և կրթական ձեռքբերումներ։