Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան. Էնթոնի Բլինքեն

Լուրեր

11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
Բոլորը

Երբ լրանա Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, ԱՄՆ-ը կշարունակի այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիներին ու աֆղանստանցի դաշնակիցներին դուրսբերելու գործողությունները: Թալիբանի պաշտոնյաներն էլ ասում են, թե մարդկանց հետագայում էլ կթույլատրվի ճամփորդել այլ երկրներ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարար Էնթոնի Բլինքենն է ասել, 114 երկրներ են հայտարարել, թե ակնկալում են, որ Թալիբանը տա օգոստոսի 31-ից հետո էլ այստեղից մարդկանց տեղաշարժ:

Իսկ այն փաստը, որ Քաբուլի օդանավակայանի մոտ Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում մոտ 170 մարդ զոհվեց, որոնցից 13-ը ամերիկացի զինվորականներ էին, դարձել է նախագահ Բայդենի դեմ ուղղված քննադատությունների նոր պատճառ:

Նրանց խոսքերով, նախագահը թույլ է տվել մի շարք վտանգավոր սխալներ:

«Չնայած նրան, ով նախագահ Բայդենը հայտարարել է, թե ուզում է Աֆղանստանի հարցը հանել ԱՄՆ-ի մյուս նախագահների առջեւ դրված մարտահրավերների ցանկից, իրականում եկող քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահների առջեւ են կանգնելու այս աղետն ու դրա հետեւանքները»,-ասել է հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը:

Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ը մոտից է հետեւելու Աֆղանստանում զարգացող իրադարձություններին, սակայն դիվանագիտական ներկայություն այնտեղ չի ունենալու:

Քսան տարվա ռազմական ներկայությունից հետո հեռանալու արդյունքում չի բացառվում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա այստեղ իր զինված ուժերով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: