Լատվիա-Բելառուս սահմանից անսպասելիորեն անհետացել են բոլոր 83 փախստականները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության աշխատակիցները, որոնք այցելել էին Լատվիա, փաստել են, որ Լատվիա-Բելառուս սահմանից անհետացել է 83 փախստական։ Այս մասին հայտնում է LETA-ն՝ հղում կատարելով «Ցանկանում եմ օգնել փախստականներին» կամավորական կազմակերպությանը, գրում է EADaily-ն։

Կազմակերպության ներկայացուցիչ Էգիլ Գրասմանիսը մտահոգություն է հայտնել, որ օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը՝ փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչների այցի օրը, 83 մարդ անհետացել է սահմանից: Լատվիայի սահմանապահները որևէ կերպ չեն կարողացել բացատրել այս փաստը:

Գրասմանիսն ասել է, որ իր կազմակերպությունը սնունդ է գնել սահմանին արգելափակված մարդկանց համար, սակայն օգոստոսի 24-ին սահմանապահները հայտնել են, որ այն չեն կարող որևէ մեկին հանձնել, քանի որ մարդիկ չկան, իսկ օգոստոսի 23-ին ապաստան հայցողների հետ շփումը դադարեցվել է:

Կամավորները չեն հասկանում, թե ինչպես կարող էին մարդիկ միաժամանակ անհետանալ 4 տարբեր վայրերից։ Նա անհանգստացած է, որ նրանց արդեն մի քանի օր է՝ սնունդ չի հասցվել։

Ներգաղթյալների գտնվելու վայրի մասին վերջին տեղեկությունները կապված էին այն բանի հետ, որ Լատվիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները փախստականների խմբերից մեկին խնդրել էին տեղափոխվել այլ վայր՝ նրանց սննդի առաքումն ու բժշկական օգնության տրամադրումն ավելի դյուրին դարձնելու համար: Ներգաղթյալների հարազատները չեն կարողանում կապվել նրանց հետ և դիմել են կամավորների օգնությանը:

Լատվիայի Ներքին գործերի նախարարությունը LETA-ին հայտնել է, որ «անհետ կորածներին թույլատրել են մուտք գործել Բելառուսի տարածք»:

Տաթև Ֆռանգյան