«Թալիբան»-ը Թուրքիային առաջարկել է զբաղվել Քաբուլի օդանավակայանի կառավարմամբ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Թալիբան»-ը Թուրքիային առաջարկել է զբաղվել Քաբուլի քաղաքացիական օդանավակայանի կառավարմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Korrespondent-ը։

Միաժամանակ, ըստ Էրդողանի, թալիբները հայտնել են, որ իրենք կապահովեն օդանավակայանի անվտանգությունը։

«Թալիբներն առաջարկել են զբաղվել Քաբուլի օդանավակայանի կառավարմամբ։ Ո՞ւմ են առաջարկել։ Մե՛զ։ Ասում են, որ կապահովեն անվտանգությունը, սակայն ադմինիստրատիվ աշխատանքներով մեզ են առաջարկել զբաղվել»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան դեռևս այս առաջարկին չի պատասխանել։ Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Քաբուլում Թուրքիայի դեսպանատանը 3․5 ժամ տևողությամբ հանդիպում է տեղի ունեցել «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ՝ հավելելով, որ, անհրաժեշտության դեպքում, դրանք կկրկնվեն։

Հավելենք նաև, որ չորեքշաբթի օրվանից Թուրքիան սկսել է իր Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը։

Հիշեցնենք՝ հինգշաբթի երկու պայթյուն է գրանցվել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, մեկը՝ «Բարոն» հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, այնուհետև մեքենայում պայթուցիկ նյութեր են պայթել:

Լրատվամիջոցները, վկայակոչելով «Իսլամական պետության» հայտարարությունը, հայտնում են, որ խմբավորումը ստանձնել է օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը: Վաշինգտոնը կարծում է, որ հարձակումներում ներգրավված է եղել ԻՊ-ի կազմում ներառված «Վիլայաթ Խորասանը»: Ավելի ուշ Քաբուլում ևս մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1338-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է  հարվածներ նախապատրաստել «Վիլայաթ Խորասանի» ղեկավարների ու օբյեկտների դեմ։ Նա վստահեցրել է, որ «բոլորին կգտնեն ու կպատժեն»։

Տաթև Ֆռանգյան