Ղազախստանում ռազմամթերքի պահեստում պայթյուններ են որոտացել․ կան զոհեր ու վիրավորներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ղազախստանի Տարազ քաղաքի մոտակայքում ռազմամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 5 զինվորական, ավելի քան 90 մարդ բուժօգնության է դիմել, որոնցից 28-ը՝ հոսպիտալացվել։ Մոտակա գյուղերի բնակիչները տարհանվել են։ Իշխանությունները չեն բացառում կանխամտածված հրկիզման վարկածը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրի ԱԻ նախարարության տվյալներով՝ պահեստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պահվել է 500 տոննա տրոտիլ։

Կատարվածի հետևանքները չեզոքացնելու ընթացքում զոհվել է 5 զինծառայող՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական դատախազը, մեկ սերժանտ, եֆրեյտոր, ռազմական անվտանգության զինծառայող ու հրշեջ թիմի ղեկավարը։ Եվս մի քանի մարդ, Ղազախստանի ՊՆ տվյալներով, դեռևս կապի դուրս չի եկել։

Տարազի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկի տեղակալը հայտնել է, որ իրենց է դիմել 93 մարդ, որոնցից 10-ը՝ քաղաքացիական անձինք։

«28 հոսպիտալացվածներից հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ երեք զինվորական և երկու հրշեջ։ Երկուսը ծանր, բայց կայուն վիճակում են»,- հայտնել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տաթև Ֆռանգյան