Ի՞նչ կապ ունեն ռեկտորն ու ԿԳ նախարարը Շիրակի համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատվելու հետ

Լուրեր

14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանին ազատել են աշխատանքից: Համբարյանը մեզ հետ զրույցում դա կապեց իր կատարած բացահայտումների հետ․ «Ձևավորեցին ապօրինի գիտական խորհուրդ, ստեղծեցին էթիկայի հանձնաժողով, որն էլ որոշել է ազատել ինձ աշխատանքից: Այս ամենը կապված է իմ հանրային գործունեության հետ, որով ես բազմիցս բարձրաձայնել եմ ռեկտորի կողմից կատարած անօրինականությունները, ապօրինությունները»։

Համալսարանի դասախոս, քաղաքագետ Համաբարյանի խոսքով՝ համալսարանի գրադարանային ֆոնդի կեսից ավելին ոչնչացվել է ռեկտոր Մինասյանի կողմից։ Նա նշեց, որ ռեկտորի դեմ դատական գործընթաց են պատրաստվում սկսել․ «Դատի կտանք Սահակ Մինասյանին։ Բառիս բուն իմաստով նա քանդեց Շիրակի պետական համալսարանը։ Այս ամենն արվեց նրա համար, որ բարձրաձայնեցինք ռեկտոր Մինասյանի կողմից բուհում կատարված հանցագործությունների և ապօրինությունների մասին, որին անմիջականորեն ներգրավված է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կեղծիքների միջոցով Շիրակի պետական համալսարանին ներկայացրել է լիցենզիաներ, որի իրավունքը բուհը չուներ: Նախարարն էլ չի ուզում, որ այս կեղծիքները բացահայտվեն: Բայց մենք կդիմենք հատուկ քննության, դատարան, ու թող այս ամենը արդարադատության ոլորտը բացահայտի»,- ասաց դասախոսը։