Նավալնին բանտից խոսել է Պուտինին հաղթելու հնարավորության, կալանավայրում իր կյանքի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին․ NYT

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին The New York Times-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ում նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, նկարագրել է իր կյանքը կալանավայրում և պատասխանել Պուտինին հաղթելու հնարավորության մասին հարցին:

Պատասխանելով Ռուսաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հարցին՝ Նավալնին ասել է. «Փաստորեն, «Հակախորհրդային քարոզչության և ագիտացիայի մասին» տխրահռչակ խորհրդային օրենքը վերածնվել է Ռուսաստանում: Հարյուրավոր կայքեր արգելափակված են՝ նույնիսկ առանց դատարանի ձևական որոշումների: Քաղբանտարկյալների թիվն աճում է»։

Նա, միաժամանակ, կոչ է արել արևմտյան երկրներին ոչ թե պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այլ սահմանափակվել օլիգարխների դեմ պատժիչ միջոցներով:

«Շատ ավելի կոշտ պատժամիջոցներ, քան այժմ են գործում, պետք է կիրառվեն նրանց նկատմամբ, ովքեր թալանում են Ռուսաստանը, աղքատացնում ժողովրդին և զրկում նրանց ապագայից»,- ասել է Նավալնին՝ հիասթափեցնող որակելով այն փաստը, որ օլիգարխների դեմ պատժամիջոցներ դեռևս չեն կիրառվել:

«Դա հենց այդպես էլ պետք է կոչել՝ «Պատժամիջոցների փաթեթ ի պաշտպանություն ռուս ժողովրդի՝ ընդդեմ կոռուպցիայի, ստի և բռնակալության»»,- կարծում է Նավալնին:

Նա հայտնել է, որ իր առողջական վիճակը բարելավվել է շնորհիվ այն բանի, որ իր մոտ թողել են քաղաքացիական բժիշկների, ինչպես նաև դադարել են իրեն արթնացնել յուրաքանչյուր ժամը մեկ անգամ՝ որպես փախուստի հակված անձի ստուգելու համար։ Նա նաև նկարագրել է իր օրվա ընթացքը, որը սկսվում է առավոտյան ժամը 5-ին արթնանալով, առանձնահատուկ շեշտադրում է կատարել երեկոյան ժամը 6-ի օրակարգին։

«Մենք ֆիլմեր ենք դիտում Մեծ Հայրենական պատերազմի կամ այն մասին, թե ինչպես մեկ անգամ՝ 40 տարի առաջ, մեր մարզիկները ջախջախել են ամերիկացիներին ու կանադացիներին։ Ամեն օր երեկոյան ժամը 18-ին, և ինձ համար հատկապես հստակ է դառնում Պուտինի ռեժիմի գաղափարախոսության էությունը՝ ներկայի և ապագայի փոխարինումն անցյալով»,- ասել է Նավալնին։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հաղթել Պուտինին, Ալեքսեյ Նավալնին հիշեցրել է Պետդումայի ընտրությունների նախաշեմին պատգամավորի թեկնածուների զանգվածային հեռացումը:

«Եթե մենք կարողանայինք մասնակցել ընտրություններին, ապա նույնիսկ առանց փողի և տեղեկատվական ռեսուրսների հիմա էլ կհաղթեինք Պուտինի «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը դաշնային և տարածաշրջանային ընտրություններում: Խոշոր քաղաքներում նույնիսկ մեծ ջանքեր գործադրելու կարիք չէր լինի»,- ասել է Նավալնին:

Ըստ նրա՝ անձամբ Պուտինին հաղթելը ևս դժվար չի․ «Մի՛ չափազանցրեք նրա ժողովրդականությունը, ավտորիտար երկրում հարցումների թվերը քիչ բան են նշանակում: Պուտինը քաղաքական գործիչ է, որը երբեք չի մասնակցել բանավեճի: Նա վախենում է անպատրաստ հարցերից»: