Մտահոգություն կա, որ «Երևան» հիմնադրամի շուրջ կոռուպցիոն սխեմա է գործում. Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դատի տալ «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դատի տալ «Երևան» հիմնադրամին և Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին: Factor.am-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ «Երևան հիմնադրամի» ֆինանսական միջոցները փոխանցվում են կոռուպցիոն ճանապարհով:

«Քաղաքացիների մեծամասնությունը, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունենում քաղաքապետարանի հետ, մասնավորապես՝ շինարարության և սեփականաշնորհման հետ կապված խնդիրներ են ունենում, նրանք բացի այն, որ պետական համապատասխան վճարումներ են կատարում, նրանց նաև հորդորում են որոշակի գումար փոխանցել «Երևան» հիմնադրամին»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Սա, իհարկե, մտահոգություն է առաջացնում այն առումով, որ կարող է իրենից լուրջ կոռուպցիոն սխեմա ներկայացնել»:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ փորձել է «Երևան» հիմնադրամից ստանալ 100 հազար դրամ և ավելի գումար ստացած քաղաքացիների ցուցակը, որպեսզի համադրի սեփականաշնորհում իրականացրած քաղաքացիների ցուցակների հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրենց ունեցած մտահոգությունը համապատասխանում իրականությանը: Սեփականշնորհում իրականացրած քաղաքացիների ցուցակը ավագանու ընդդիմադիր անդամին հաջողվել է ստանալ, իսկ հիմնադրամին 100 հազար և ավելի գումար փոխանցածների ցուցակն այդպես էլ ստանալ չի հաջողվել:

«Մենք փորձեցինք այդ ցուցակները ստանալ պատգամավորական հարցմամբ, սակայն պատգամավորին նույնպես մերժեցին՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը: Դիմեցինք նաև ՊԵԿ-ին, որովհետև ՊԵԿ-ն ի պաշտոնե հսկողություն է իրականացնում հիմնադրամների ֆինանսական շարժերի նկատմամբ, բացի այդ, ՊԵԿ նախագահի հրաման կա, որով հիմնադրամները պետք է ներկայացնեն նվիրատուների ցուցակները»,- շարունակեց Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտե ևս հարցում են ուղարկել և պարզել՝ «Երևան» հիմնադրամն այդ ցուցակը չի ներկայացրել նշված կառույցին, ՊԵԿ-ն էլ իր հերթին հետևողականություն չի ցուցաբերել՝ ցուցակները ստանալու համար:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամն ասաց՝ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ քաղաքացիներից, որոնք չեն ցանկացել ներկայանալ, ահազանգ են ստացել այն մասին, որ իրենց պարտադրվել է գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ դատական հայցով պահանջելու են իրենց տրամադրել այց ցուցակները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան