Կադրային սով կա․ 6 միտք՝ Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման մասին

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Գիտական և տեխնոլոգիական լրագրություն դասընթացի շրջանակում Գիտուժի, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և ISTC-ի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ լրագրողների համար նախատեսված երկրորդ կոնֆերանսը։ Հայաստանի գիտական ու տեխնոլոգիական համայնքը հերթական անգամ հավաքվել էր՝ ևս մեկ անգամ խոսելու երկրում գիտության կարևորությունից՝ քննարկելով թեման անվտանգային, տնտեսական ու ոչ միայն այդ տեսանկյուններից։

Factor.am-ը ներկա է եղել կոնֆերանսին ու գիտական և tech համայնքի  բանախոսներից 6 միտք է ներկայացնում՝ նրանց համար, որոնք սիրում են՝ կարճ, պարզ ու ըստ էության։

  • Ինչո՞ւ է Հայաստանում «գիտությունը դրա մեջ հայտնվել»․ մենք երբեք չենք քննարկում՝ որն է խորքային պատճառը, որ ՀՀ-ում գիտության նկատմամաբ վերաբերմունքը մնացորդային է։ Խնդիրներ կան, որոնց լուծումը կառավարության ձեռքում է, այլ ոչ անհատների ու ընկերությունների։ Վերջիններս կարող են կողքից օգնել, բայց չեն կարող գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 1%-ին․ դա պետության խնդիրն է։

Հովակիմ Զաքարյան, Denovo Sciences ընկերության համահիմնադիր

 

  • Գիտության զարգացման հիմնական խոչընդոտը կարճ մտածելն է՝ երկրի ստրատեգիական որոշումները, պլանները որոշել քաղաքական ավելի փոքր մտածելակերպի մասշտաբում։ Գիտության ու կրթության թեմայով ռազմավարություն մշակելը 5 տարվա բան չէ։ Զարգացման համար քաղաքական ուժից անկախ՝ ալտերնատիվ ուժ պետք է լինի, որը պատասխանատու է այդ երկրի առաջիկա 50 տարվա ռազմավարության համար։ Այդտեղ արդեն ճիշտ ու կոռեկտ որոշումներ կկայացվեն՝ ելնելով երկրի երկարատև շահերից։

Աշոտ Տոնոյան, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն

  • Կարևոր են գիտության մեջ պետության կողմից արված ներդրումները, գիտության և նորարարության զարգացման դեպքում շատ էքպերիմենտներ են պետք։ Զարգացած գիտություն ունեցող երկրները հենց այդպես են արել։

Մարի Բարսեղյան, ՄԻԿ տնօրեն, CyHub Armenia համահիմնադիր

 

 

  • Հայաստանի համար կարևոր է ռազմարդյունաբերությունը․ խնդիր է լուծում, մեզ պետք է, շահութաբեր է։ Իսրայելն, օրինակ, չի որոշել, որ իրենց մոտ գերակա ուղղություն է ռազմարդյունաբերությունը․ պահանջից ելնելով են սկսել արտադրել, այսօր արդեն առաջատարներից են։ Մենք էլ, որ նույն ճանապարհը բռնենք, հաստատ չենք սխալվի։ Եթե զարգանա ռազմարդյունաբերությունը՝ դրան զուգահեռ ամեն ինչն է զարգանալու։ Առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններում կան տեխնոլոգիաներ, որոնք մենք 10 տարի հետո ենք տեսնելու։

Աշոտ Տոնոյան, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն

 

  • Լուրջ չափազանցություն է այն, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ ներուժն է։ Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում գիտնականների թիվը 25,000-ից հասել է 3000-ի։ Եվ եթե այդ գիտաշխատողներից զտում ենք միջազգային քիչ թե շատ որակյալ հանդեսներում տպագրվողներին, տաղանդավոր ֆիզիկոսներին՝ 200-300 հոգուց քիչ թիվ է մնում։ Սա է մեր ներուժը և սա լուրջ խնդիր է։ Խնդիրները ռեալ պետք է գնահատել։ Կադրային սով կա, իսկ գիտնականներ չունենալու խնդիրը երկու լուծում ունի՝ գիտության մեջ պետք է փող ծախսել և գիտնականների ներգաղթ կազմակերպել։ Հնարավոր չէ 15 լաբորատորիա ունենալով բիոտեխնոլոգիական ընկերությունների ունենալ։ Պետք է մի քանի հարյուր լաբորատորիա ունենաք, որոնցից մի քանի գիտական միտք ծնվի։

Հովակիմ Զաքարյան, Denovo Sciences ընկերության համահիմնադիր

  • Ինովացիայի տեսակ կա, որ կոչվում է «քանդող»։ Հայաստանում փոփոխություն անելու համար մենք «քանդող» ինովացիայի պետք է գնանք՝ տնտեսության մեջ ու տեխնոլոգիական հիմքը դրա վրա դնելով։

Արմեն Խաչատրյան,  SASTIC ՀԿ տնօրեն

 

 

2021-ի փետրվարից ՀՀ-ում մեկնարկել է «Գիտուժ» նախաձեռնությունը․ գիտնականներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները պահանջում են ավելացնել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը։ Ապրիլին Կառավարությունը 2․7 մլրդ դրամով ավելացրել էր գիտության ֆինանսավորումը, գիտնականների բազային աշխատավարձի ավելացման որոշում ընդունել։

2021-ի հուլիսից «Գիտուժ» նախաձեռնությունը, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և ISTC հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով դասընթաց՝ լրագրողներին վերապատրաստելու համար։

Անահիտ Հակոբյան