Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թվականի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին: Անդրադարձ է եղել նաև ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին: 

Գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով: 

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով: 

Հանրապետության Նախագահին Արմեն Հարությունյանը ներկայացրել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ: Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որն աճուրդի մասնակիցների համար ավելի է դյուրինացնում գործընթացը: Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ 2017 թվականին աճել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների թիվը, ինչը վկայում է աճուրդների գործընթացի թափանցիկության և դրա նկատմամբ հետաքրքրության աճի մասին:

Հանդիպման ընթացքում Նախագահին զեկուցվել են հաշվետու տարվա ընթացքում ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: 

Գլխավոր հարկադիր կատարողի զեկույցը ներառել է նաև ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում: 

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև 2017 թվականին ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիների իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է, որ պատրաստվել և տարածվել են տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների և դրանց մասնակցության ընթացակարգի մասին: 
Գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև միջազգային հարթակում ծառայության հաջողությունները: Զեկուցվել է, որ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին: 

Արմեն Հարությունյանը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների մասին, որոնք կապված են կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի հետ: 

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ, ակտիվ համագործակցություն ապահովել վարչական մարմինների հետ կատարողական վարույթներին առնչվող հարցերում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման միջոցով հասնել մարդկային ռեսուրսների հնարավորինս քիչ օգտագործմամբ վարույթների արդյունավետության բարձրացմանը: