Քաբուլի օդանավակայանում քաոսային իրավիճակն ուժեղ հարված է Բայդենի վարկանիշին․ «Ամերիկայի ձայն»

Լուրեր

29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Քաոսն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից դուրս շարունակվում է, երբ հազարավոր աֆղանստանցիներ փորձում են մուտք գործել օդանավակայանի տարածք, հույս ունենալով խույս տալ Թալիբանի կողմից հնարավոր հաշվեհարդարից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սակայն հակառակ քաոսային իրավիճակին, երկրի նախագահ Ջո Բայդենը շարունակում է պաշտպանել այս երկրից իր զորքերն արագ հանելու որոշումը:

«Որեւէ մեկը չէր կարող կանխատեսել Թալիբանի կողմից իշխանության այսքան արագ զավթումը»,-ասել է Բայդենը, մի բան, ինչը նա մինչ վերջերս անհնար էր համարում:

«Որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ 300 հազար թվակազմով բանակը, որին մենք տարիներ շարունակ մարզել ենք ու զինել, այսքան հեշտությամբ կարող էր հանձնվել»,-ասել է Բայդենը:

Հիմա աֆղանական բանակի արագ փլուզումը եւ ամերիկացիներին ու գործընկեր աֆղանստանցիներին դուրս բերելու քաոսային իրավիճակը մի տեսակ ստվեր է նետում Բայդենի արտաքին քաղաքականության վրա:

Օրինակ Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Մայքըլ Օ Հենլիի խոսքերով, «Սա ղեկավարության ձախողումն է, ոչ ճիշտ ծրագրման արդյունքը»:

Բայդենի վարկանիշը վերջին մի քանի օրերի ընթացքում յոթ տոկոսի անկում է գրանցել հենց այս իրավիճակի արդյունքում:

Փոխվել է նաեւ պատերազմից դուրս գալու հարցում ամերիկացիների տեսակետը: Եթե ապրիլ ամսին Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրսբերելու կողմնակիցները կազմում էին 69 տոկոս, ապա այժմ նրանց թիվն իջել է 49 տոկոսի:

Կոնգրեսում էլ պատրաստվում են հետաքննել Թալիբանի արագ հաղթանակի ու քաոսային իրավիճակի պատճառները: Սենատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի խոսքերով, սա մի բիծ է Միացյալ Նահանգների հեղինակության վրա:

Սակայն կան նաեւ մեծաթիվ վերլուծաբաններ, որոնք Աֆղանստանից զորքերի դուրսբերումը համարում են ճիշտ որոշում:

Նրանցից Չառլզ Քուփչանի խոսքերով, Աֆղանստանում այդ եղանակով պետություն կառուցելու ձեւն իրեն չարդարացրեց, ինչն արդարացնում է զորքերի հետքաշումը:

Ինչ վերաբերում է Բայդենի հեղինակությանը, ապա այն հիմա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպես կավարտվի ամերիկացիների ու աֆղանստանցի գործընկերների ու նրանց ընտանիքների դուրսբերումը:

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, թե ինչ պիտի արվի, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության հավաքատեղի:

Այս հարցում մեծ անելիքներ ունի միջազգային համայնքը, ասում է վերլուծաբան Էնթոնի Ուեյնը: «Միջազգային համայնքը պետք է հստակ ուղերձներ հղի թալիբներին, նշելով, թե ինչ ուղի պիտի բռնի նրանց նոր կառավարությունը», ասում է նա ու հիշեցնում, որ այս երկիրը մեծապես է կախված եղել միջազգային համայնքի օգնությունից ու օժանդակությունից: