Էրդողանը հայտարարեց, որ իր հայացքները չեն տարբերվում Թալիբանի հայացքներից․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թալիբան շարժման, Աֆղանստանում նրանց իշխանության գալու, Թուրքիայի հետ նրանց հարաբերությունների և Հայաստանի համար վտանգների մասին զրուցել ենք արևելագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

— Դիտողների մոտ կարող է հարց առաջանալ, որ Հայաստանի դարդերը թողած՝ Աֆղանստան ենք քննարկում։ Որքանո՞վ են Աֆղանստանը և հենց թալիբների հարցը մեր դարդը։

— Ես կարծում եմ՝ ներկա փուլում թալիբների մոտ Հայաստանի նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չկա։ Ամեն դեպքում դա չի արտահայտվել որևիցե հայտարարության ձևով։ Եվ դա հասկանալի է, որովհետև նրանք, բացի այն, որ ներքին խնդիրներ ունեն, արտաքին աշխարհում նույնպես խնդիրներ ունեն։ Նրանց առաջին հերթին հետաքրքրում են այն երկրները, որտեղ կա մահմեդական ազգաբնակչություն, որը նրանք, ենթադրվում է, պետք է փորձեն ավելի արմատական դարձնել։

— Հաշվի առնելով Թալիբանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի հետ, կարո՞ղ է արդյոք Թալիբանի իշխանության շրջանում Աֆղանստանը թեքվել դեպի այս երկրների առանցքը։

— Մինչև բառացիորեն վերջերս թալիբների ղեկավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների մասին աշխատում էր չարտահայտվել, բայց դեմ էր, որ թուրքական այն զինուժը, որ հիմա կա Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, մնա այնտեղ, քանի որ թալիբների կողմից թուրքերը ընկալվում էին որպես Արևմուտքի հանձնակատարներ, Արևմուտքի մի մաս։

Բայց, գիտեք, հավանական է՝ Էրդողանը մեծ ջանքեր է գործադրել և գործադրում թալիբների հետ որոշակի կապեր հաստատելու առումով։ Եվ դա արվում է ինչպես հենց թուրքական հետախուզության, գաղտնի ծառայության օղակներով, այնպես էլ Պակիստանի, որի հետ Թուրքիան սերտ դաշնակցային հարաբերություններ ունի վերջին շրջանում։ Եվ նույնիսկ մի քանի օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ընդունել Անկարայում Թալիբանի շարժման բարձրաստիճան ղեկավարներին։

Եվ նա գնաց ավելի առաջ։ Էրդողանը հայտարարեց, որ իր հայացքները չեն տարբերվում Թալիբանի հայացքներից։ Այնպես որ մեծ ջանքեր են գործադրվում անդրկուլիսում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան