Թալիբները սպանում ու խոշտանգում են Աֆղանստանում բնակվող շիա էթնիկ փոքրամասնություններին․ Amnesty International-ը ահազանգում է

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ հուլիսի սկզբին, տարածքների գրավման հետ մեկտեղ, թալիբները սպանել ու խոշտանգել են Աֆղանստանի կենտրոնական մասում բնակվող Հազարա էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին:

Ականատեսները նկարագրել են բռնության սարսափելի տեսարաններ: Քաբուլը գրավելուց հետո թալիբները փորձում են հանգստացնել աֆղաններին և միջազգային հանրությանը, որ իրենց կառավարման սկզբունքները փոխվել են իշխանության նախորդ շրջանից: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները զգուշացնում են, որ հազարաների կոտորածը նրանց իսկական մտադրությունների ցուցիչն է:

Հազարաները մոնղոլա-թուրքա-իրանական ծագում ունեցող շիաներ են, խոսում են պարսկերեն: Նրանք Աֆղանստանում թվով երրորդ ամենամեծ էթնիկ համայնքն են, սակայն տասնամյակներ շարունակ ենթարկվել են հալածանքների՝ հիմնականում աֆղանական սուննի հասարակության կողմից: 1996-2001 թվականներին Թալիբանի առաջին իշխանությունը նույնպես ուղեկցվել է Հազարաների նկատմամբ բռնաճնշումներով:

Տաթև Ֆռանգյան