Խուզարկություններ, ծեծ ու կին լրագրողների աշխատանքից հեռացում․ թալիբներն մտադիր չեն կատարել կանանց իրավունքները հարգելու իրենց խոստումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թալիբները պետք է անհապաղ դադարեցնեն լրագրողների նկատմամբ ոտնձգություններն ու հարձակումներն իրենց աշխատանքի համար, թույլ տան կին լրագրոներին հայտնել նորությունները, իսկ ԶԼՄ-ները գործեն ազատ և անկախ:

Օգոստոսի 15-ից «Թալիբան» շարժման անդամներն արգելել են առնվազն երկու կին լրագրողներին աշխատել Աֆղանստանի հանրային հեռարձակող հեռուստաընկերությունում և հարձակվել են առնվազն երկու մամուլի ներկայացուցիչների վրա, մինչ նրանք լուսաբանում էին արևելյան Նանգարհար նահանգի բողոքի ցույցերը: Այս մասին CPJ-ին հայտնել են լրագրողները:

«Հանրային լրատվամիջոցներում հայտնի կին հաղորդավարներից ազատվելը չարագուշակ նշան է այն բանի, որ  թալիբների ղեկավարներն Աֆղանստանում մտադիր չեն կատարել կանանց իրավունքները հարգելու իրենց խոստումը, թե ԶԼՄ-ներում, թե այլուր»,-ասել է Սթիվեն Բաթլերը՝ CPJ-ի Ասիայի ծրագրի համակարգողը:

«Թալիբանը պետք է թույլ տա, որ կին հաղորդավարները վերադառնան աշխատանքի, իսկ բոլոր լրագրողներն աշխատեն ապահով և առանց խոչընդոտների»:

Օգոստոսի 15-ին, երբ թալիբները մտան Քաբուլ, խմբի անդամները ժամանել են նաև Աֆղանստանի ռադիոհեռուստատեսություն,  իսկ «Թալիբան»-ի ներկայացուցիչներից մեկը գրավելլ է ռադիոհեռուստաընկերոթյան ղեկավարի պաշտոնը՝ զբաղեցնելով  Խադիջա Ամինի տեղը:

Իսկ երբ օրեր անց Խադիջան վերադարձել է աշխատանքի, նրա տեղը զբաղեցրած թալիբանի անդամը նրան ասել է «ևս մի քանի օր մնալ տանը», մինչ նրան կհայտնեն, թե երբ կարող է վերադառնալ աշխատանքի։

«Թալիբան» շարժման անդամները նաև արգելել են Աֆղանստանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդավար Շաբնամ Դոուրանի մուտքը լրատվամիջոց ՝ ասելով, որ «ռեժիմը փոխվել է», և նա պետք է «տուն գնա»։

Բացի այդ, երեկ «Թալիբան» շարժման գրոհայինները ծեծել են մասնավոր Pajhwok Afghan News լրատվական գործակալության լրագրող Բաբրակ Ամիրզադային և մասնավոր «Արիանա Նյուզ» հեռուստաալիքի օպերատոր Մահմուդ Նաիմին, մինչ նրանք լուսաբանում էին Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերը:

CPJ-ն նաև ուսումնասիրում է գերմանական Deutsche Welle հեռուստաընկերության  զեկույցը, ըստ որի ՝ Թալիբանի զինյալները խուզարկություններ են կատարել Աֆղանստանի արևմտյան մասում գտնվող խմբագիրներից մեկի տանը, գնդակահարել և սպանել են նրա ընտանիքի անդամներից մեկին, ևս մեկը ծանր վիրավորվել է: Ըստ այդ զեկույցի՝ գրոհայինները որոնում էին Գերմանիա փախած լրագրողի:

Տեղեկություններ կան նաև առնվազն 4 լրագրողի տներում խուզարկություններ իրականացնելու մասին։

Տաթև Ֆռանգյան