Բորելն Աֆղանստանում ստեղծված իրավիճակն աղետ է անվանել, որը չեն կարողացել կանխատեսել արևմտյան հետախուզական ծառայությունները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններն աղետ են դարձել աշխարհում Արևմուտքի հանդեպ վստահեության համար, և դա արևմտյան հետախուզական ծառայությունները չեն կարողացել կանխատեսել: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին  ու քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, գրում  է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների և զարգացման հանձնաժողովների արտահերթ նիստին՝ նա ասել է, որ իրավիճակի զարգացումն անսպասելի էր անգամ իշխանության եկած «Թալիբների» համար:

Նա ընդգծել է, որ Արեւմուտքը հսկայական միջոցներ է ներդրել աֆղանական նախագծում, սակայն դա թույլ չի տվել կայունացնել իրավիճակը երկրում:

«Սա աղետ և մղձավանջ է աֆղան ժողովրդի և աշխարհում Արևմուտքի հանդեպ վստահության համար: Որտե՞ղ էին մեր հետախուզական մարմինները, որոնք չեն կարողացել դա կանխատեսել: Վստահ եմ, որ նույնիսկ «Թալիբանը» չէր կարող դա կանխատեսել», – հայտարարել է նա:

«Սկզբում մենք խնդիր դրեցինք Աֆղանստանում  հաղթել Ալ-Քաիդային» և անհնար դարձնել այնպիսի հարձակումները, ինչպիսին էր 2001 թվականի սեպտեմբերի 9-ին Միացյալ Նահանգների վրա հարձակումը, բայց հետո մեր նպատակը դարձավ Աֆղանստանում ժամանակակից պետության կառուցումը, որը կարող է երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես կանանց և աղջիկների համար», – ասել է Բորելը:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ մենք հաղթահարել ենք առաջադրանքի առաջին մասը և ձախողել ենք երկրորդը: Ավելին, այժմ մենք նույնիսկ ասում ենք, որ մենք մեր առջև երկրորդ խնդիրն ընդհանրապես չենք դրել: Դա շատ կարևոր է քննարկել: Արդյոք դա եղել է մեր խնդիրը։ Մենք մեզ մի շարք բարդ հարցեր պետք է տանք», – ասել է Բորելը:

Տաթև Ֆռանգյան