Էրդողանը ողջունել է «Թալիբան»-ի հայտարարությունները՝ նշելով, որ պատրաստ է հանդիպել ու բանակցել նրանց հետ

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում բնակվող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև՝ իր շահերի պաշտպանության․ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Անկախ նրանից, ով կլինի այդ երկրում իշխանության, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ բարդ ժամանակներում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիան ողջունում է «Թալիբան» շարժման առաջնորդների հավասարակշռված ու չափավոր հայտարարությունները երկրում իշխանության գալուց հետո։ Էրդողանը նաև հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։
«Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ կարող ենք ընդունել «Թալիբանի» առաջնորդներին։ Մենք այսօր էլ պահպանում ենք այդ դիրքորոշումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ռազմական ներկայությունը Աֆղանստանում կարող է այդ երկրի նոր վարչակազմի դիրքերն ամրապնդել միջազգային ասպարեզում ու հեշտացնել նրա աշխատանքը։

Էրդողանը նաև անդրադարձել է Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման թեմային ու նշել, որ Անկարան իր պլանները կառուցում է «տեղում նոր իրողություններին համապատասխան», որից ելնելով էլ՝ այդ հարցով շարունակում է բանակցությունները։

Նա նաև հայտնել է, որ ներկայում Աֆղանստանից, ընդհանուր առմամբ, Թուրքիայի 522 քաղաքացի է տարհանվել։

Էմմա Չոբանյան