Քաբուլի օդանավակայանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 12-ի․ թալիբները կոչ են անում հեռանալ օդանավակայանից

Լուրեր

09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի տարածքում գրանցված կրակոցների ու հրմշտոցի հետևանքով կիրակի օրվանից ընդհանուր առմամբ զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին։

Թալիբների անանուն ներկայացուցիչը նաև կոչ է արել աֆղանցիներին չկուտակվել օդանավակայանի տարածքում, այլ գնալ տուն, եթե նրանք թռիչքի իրավունք չունեն։

«Մենք չենք ցանկանում վնասել նրանց, ովքեր գտնվում են օդանավակայանում»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ թալիբներն օգոստոսի 15-ին առանց որևէ կրակոցի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքում: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ հրաժարական է տվել արյունահեղությունը կանխելու համար և լքել է երկիրը: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանատան աշխատակիցներին:

Տաթև Ֆռանգյան