Արդարադատության նախարարությունը ընտրողաբար է պատասխանում ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին. ՀՔԱՎ

Լուրեր

18.09.2026 | 19:00
Մեկ քարտ՝ ՀՀ-ում, Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում․Arca-ն ու UnionPay-ը նոր քարտ են գործարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:43
Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում
18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 17:29
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպը
18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
Բոլորը

ՀՀ Արդարադատության նախարարությունը ազատազրկված անձանց վերաբերյալ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրություններին արձագանքում է միայն այն մասով, որով հարմար է գտնում:

2017 թ. նոյեմբերի 8-ին «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն և հայտնել, որ կալանավորը բողոքում է խցային պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում իր առողջության վրա, և ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակից:

Գրությանը ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է երեք ամիս անց՝ 2018 թ. փետրվարի 1-ին: Ընդ որում՝ չնայած գրությամբ բարձրացված հարցերի բովանդակությանը՝ դրան պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը և նշել, թե ինչ հետազոտություններ ու բուժում է անցել կալանավորը:

Անգամ այդ դեպքում պատասխանում որևէ անդրադարձ չկա կալանավորի առողջության վրա խցային պայմանների ունեցած ազդեցությանը: Դե իսկ սննդի որակի վերաբերյալ հարցերին բժշկական սպասարկման բաժնի պետը չէր էլ կարող պատասխանել:

Նախարարությունն այս քայլով փորձել էր խուսափել բարձրացված հարցերից:

Նույն վարքագիծն էր դրսևորել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ի հարցով: