Մինչև 2024-ը երկաթուղու ոլորտում տեղի կունենա 39 մլրդ դրամի ներդրում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
Բոլորը

Մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետության երկաթուղու ոլորտում շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց նաև օդային տրանսպորտի ոլորտում փոփոխությունները: Նրա խոսքով՝ Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն. «Իհարկե, օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում»:

«Այստեղ օդային փոխադրումների ոլորտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում: Մեր խնդիրը պետք է այնպես լինի, որ այս ներդրումային հետաքրքրությունը ավելացնենք, զարգացնենք և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: