Լիդերի կարդալը քիչ է, պետք է թիմը կարդա, կարդացողներին էլ՝ տեղ տա․ Արմեն Մարտիրոսյան. ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս իշխանությունը, ցավոք, ընթերցասեր չէ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդում է, կամ կարդում էր, ժամանակին նաև պրոպագանդում էր հայաստանյան գրականությունը, բայց լիդերի կարդալը քիչ է, պետք է թիմը կարդա, կարդացողներին էլ՝ տեղ տա, որպեսզի հաջողության հասնի գիտակը, փորձառուն, զգույշը և կարողը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անգամ մասնավոր մեծ ընկերություններում առանց ծանոթի չես կարող ընդունվել աշխատանքի․

«Եթե Նիկոլ Փաշինյանի հետ քայլել են, ունեն պաշտոն, չեն քայլել՝ չունեն պաշտոն․ սա ամենավատ մեսիջն է քաղաքացուն»։

Արմեն Մարտիրոսյանն անդրադառնում է նաև ԿԳՄՍ նախարարության գործունեությանը և շեշտում՝ համակարգում առկա ամենամեծ բացն այն է, որ նախորդ իշխանություններից մնացած աշխատակազմն այդպես էլ չփոխվեց․

«Մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի օրոք կոռուպցիոն սխեմաներում էին, այս իշխանության դեմ սաբոտաժ արեցին, և այդ պրոցեսը շարունակվում է։ Ինչպես նախորդ իշխանությունների գործելաոճում էր առկա սոցիալիստական տարրը, այնպես էլ՝ ներկայիս։ Մեր տված հարկերն ափսոս են, դրանք չեն ծառայում երկրի զարգացմանը»։

«Անտարես»-ի տնօրենն իրենց ընկերության օրինակով խոսում է նաև հայաստանյան գրքի շուկայի միտումներից․

«Եթե համեմատենք այս և նախորդ տարիների առաջին վեց ամիսները, կարող ենք արձանագրել, որ գրքի վաճառքը երկու անգամ մեծացել է․ ես դա կապում եմ պատերազմի հետ։ Մի կողմից հայաստանցին հասկացավ, որ չի կարելի միֆերով ապրել, մյուս կողմից՝ իրականությունից կտրվելու պահանջ զգաց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան