Այն մտավախությունը, որ փախստականների հոսք է սպասվում Հայաստան, ես չեմ կիսում․Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատերն են նշում, որ հնարավոր է մեծանա Աֆղանստանից թմրամիջոցների արտահանումը՝ այդ թվում Հայաստանի տարածքով: Աֆղանստանն աշխարհում խոշորագույն թմրամիջոցներ արտադրողներից է, սակայն, հանուն արդարության, պետք է ֆիքսել, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերահսկողություն հաստատեց Աֆղանստանի նկատմամբ, թմրամիջոցների թե՛ արտադրությունը և թե՛ արտահանումը բազմակի ավելացել է 96-2001 թվականների համեմատությամբ, երբ թալիբներն էին իշխանության: Այնպես որ որևէ հիմք չկա պնդելու, որ հիմա, երբ ամերիկացիների փոխարեն թալիբներն են գալիս, թմրանյութերի արտադրությունը և արտահանումը կարող է ավելանալ»,- այս մասին «Անկայուն Աֆղանստան. ինչպես չեզոքացնել նոր սպառնալիքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

«Երկրորդ խնդիրը. շատ է խոսվում, որ կլինեն մեծ թվով փախստականներ Աֆղանստանից Իրան, և կա մտավախություն, որ այդ փախստականների մի մասը կգնան ոչ թե Իրանից Թուրքիա և դեպի Եվրոպա, այլ կփորձեն գալ Հայաստանի Հանրապետություն: Այս կարծիքը ես չեմ կիսում, որովհետև փախստականների մեծ մասի վերջնական նպատակը Եվրոպան է, և մենք գիտենք, որ Թուրքիայի տարածքով տարբեր միգրանտների՝ դեպի եվրոպա տեղափոխելու մեծ փորձ կա, այդ թվում Սիրիայից, Իրաքից, Լիբիայից։

2011 թվականին, երբ միլիոնից ավել փախստականներ հայտնվեցին Եվրոպայում, հիմնական ճանապարհը Թուրքիան էր։ Այնպես որ հնարավոր է որոշակի դեպքեր լինեն, սակայն չեմ կարծում, թե  Հայաստանի ցամաքային սահմանով զանգվածային փախստականների հոսք կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում: