Բելառուս սահմանապահներն ապօրինի ներգաղթյալներին հարկադրաբար մղում են դեպի Լիտվայի սահման

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լիտվան կամրապնդի սահմանների պաշտպանությունը Բելառուսի կողմից սադրանքից հետո: Այս մասին օգոստոսի 17 -ին հայտարարել է Լիտվայի ներքին գործերի նախարարությունը, գրում է EADaily-ն:

Հաղորդվում է, որ օգոստոսի 17 -ին Շալչինինկի շրջանում Բելառուսի անվտանգության կառույցների 12 ներկայացուցիչ անկարգությունները ճնշելու համար նախատեսված վահաններով և սարքավորումներով 35 ներգաղթյալի բռնի ուժով հետ են մղել դեպի Լիտվայի տարածք՝  նաև խախտելով պետական սահմանը:

«Մենք անմիջապես արձագանքել ենք այս սադրանքին ու որոշում ենք կայացրել հավելյալ միջոցներ ձեռնարկել  սահմանի պահպանությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայնեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մինսկը հայտարարել էր, թե այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ: Դրանից հետո բելառուսա-լիտվական սահմանին ավելացել է անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր փորձում էին մուտք գործել Լիտվա: Վիլնյուսը տեղի ունեցողը հիբրիդային հարձակում է անվանում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից: Օգոստոսի սկզբից լիտվացի սահմանապահները սկսել են անօրինական միգրանտներին հետ ուղարկել Բելառուս։

Տաթև Ֆռանգյան