«Սև լիճը մերն է, մյուս տարածքները մերն են»․ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքը չի հեռանա

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն իրականացնում է հայ-ադրբեջանական սահմանի ամրացման ինտենսիվ աշխատանքներ։

«Այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ, մասնավորապես, ամրապնդվում է պետական սահմանը Քարվաճառի, Բերձորի ու Զանգեզուրի ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։

«Այս սահմանը հայերի վերահսկողություն տակ էր 30 տարի։ Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը՝ հաստատվեցինք Զանգեզուրում ու այնտեղ ամրացանք»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել Հայաստանի նկատմամբ ու միաժամանակ խոստովանել, որ ադրբեջանական զորքը ապօրինաբար է մտել ՀՀ տարածք։

«Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցված արտահայտությունները լիովին անհիմն են։ Մենք մեր հողում ենք, Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Եթե սահմանն անցնում է այն տեղով, որի մասին հայերը խոսում են, ապա ինչո՞ւ այնտեղ չեն մնացել։ Երբ մենք եկանք ու մնացինք, նրանք հայտարարեցին, որ սխալ տեղում ենք։ Մենք այնտեղ ենք կանգնած, որտեղ պետք է և եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Էմմա Չոբանյան