Ապագա վարչապետի ընդլայնված լիազորությունները հիմք են նոր մարտիմեկերի. իրավապաշտպաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համոզված է՝ Հայաստանի ապագա վարչապետի պաշտոը զբաղեցնելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ իրավապաշտպանն ասում է՝ այն բոլոր օրինագծերը, որոնք ընդունվեցին, փաստում են՝ հսկայական լիազորություններով օժտված վարչապետի պաշտոնը նախատեսված է հենց Սերժ Սարգսյանի համար:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, մինչդեռ, տեսականորեն չի բացառում, որ վարչապետի պաշտոնն այլ անձ զբաղեցնի: Տիկին Խառատյանն այդպես մտածելու իր պատճառներն ունի:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս կասկածներ չունի, որ ապագա վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը, Սահմանադրությունն էլ, ինչպես ինքն է ձևակերպում, Սերժ Սարգսյանի համար է կարված, սակայն եթե անգամ Հանրապետականից որևէ այլ անձ դառնա վարչապետ, միևնույն է համակարգն արատավոր է մնալու:

Ազգային ժողովի կողմից օրեր առաջ ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով՝ ապրիլից հետո ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունն ու պետական վերահսկողական ծառայությունն անցնելու են վարչապետի անմիջական վերահսկողության ներքո: Վարչապետին տրված հսկայական լիազորություններից իրավապաշտպաններն առաջին հերթին հենց սա են առանձնացնում:

Ավետիք Իշխանյանը նկատում է՝ Սահմանադրությամբ ամրագրված դրույթը, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ, չի գործելու, որովհետև վերը թվարկված չորս կառույցները լինելու են վարչապետի վերահսկողության ներքո:

Հավելենք, որ վերջերս խորհրդարանը բացի այս օրինագծից մի շարք այլ օրինագծեր ընդունեց, որոնք էականորեն բարձրացնում են ապագահ վարչապետի լիազորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: