Իրանն ուրանի հարստացման հարցում զգալի առաջընթաց է գրանցել․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարծում է, որ Իրանն ուրանի հարստացման հարցում զգալի առաջընթաց է գրանցել: ՄԱԳԱՏԷ -ի զեկույցի համաձայն՝ Իրանը արտադրել է որոշակի քանակությամբ 20 տոկոս հարստացված մետաղական ուրան, գրում է Reuters- ը:

Սա, ըստ գործակալության, Իրանի քառափուլ ծրագրի երրորդ քայլն է: Չորրորդը ներառում է ռեակտորի վառելիքային պլաստինայի արտադրություն:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Իրանը հավաստի շարժառիթ չունի նման հարստացմամբ մետաղական ուրան արտադրելու համար, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբ պատրաստելու համար:

Նա կոչ է արել Իրանին «դադարեցնել միջուկային էսկալացիան» եւ վերադառնալ բանակցությունների սեղանին ՝ միջուկային գործարքի վերսկսման համար:

Մայիսի վերջին ՄԱԳԱՏԷ-ն եկել է այն եզրակացության, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները 16 անգամ գերազանցում են 2015 թվականի պայմանագրով թույլատրված քանակը: Ըստ կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսիի՝ այս հանգամանքը և Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունը թույլ չեն տալիս հստակորեն պարզել երկրի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը: Իսկ դա կարող է դանդաղեցնել միջուկային նոր գործարքի շուրջ բանակցությունները:

Տաթև Ֆռանգյան