ՀՀԿ-ն ասում է՝ ժողովրդի գործը չի, մենք էլ ասում ենք՝ ժողովուրդը փոշմանել է, 10 հազար դրամները վերջացել են․ Պետրոս Մակեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համարում է, որ ապրիլի 9-ին սպասվող Սերժ Սարգսյանի վերարտադրությունը՝ վարչապետի տեսքով, շանս է հանրության մեջ իրավատիրոջն արթանցնելու և այդ շանսը պետք է օգտագործել։

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե ՀՀԿ-ի գործն է, ում կուզեն՝ կընտրեն վարչապետ, Պետրոս Մակեյանը հակադարձում է, որ Հայաստանում դասական ընտրություն չի եղել, որ վարչապետին ՀՀԿ-ն ընտրի, և դա ՀՀԿ-ի գործը լինի. «ՀՀԿ-ի ասածի ճիշտը հետևյալն է․ իրենք ասում են՝ մենք ապրանքի վերածած 700 հազար ձայները առել ենք, հիմա ինչ ուզում, անում ենք, ժողովուրդն ո՞վ է, կամ քաղաքական այդ ուժերն ովքե՞ր են։ Մենք էլ ասում ենք՝ ժողովուրդը փոշմանել է, դուք 10 հազարներով արել եք ձեր սև գործը, հիմա ժողովուրդն է թելադրում»։

Մեր դիտարկմանը, թե տարիներով քաղաքացիների պայքարը հրապարակներում արդյունք չի ունեցել, ինչ նոր ուղղություն են իրենք առաջարկում երկրի համար, որ քաղաքացին իր տանից դուրս գա ու գնա հրապարակ, ճակատի ներկայացուցիչն ասաց․ «Գիտեք, լուսնից նոր բան չպետք է իջեցնեինք ու ներկայացնեինք, որովհետև մեր խնդիրները նույնն են մնացել, որովհետև իշխանությունը չի փոխվել, իշխանության տեսակը չի փոխվել, և ընդդիմության պայքարի ձևերն էլ նույնն են մնացել։ Մեզ հիմա մնում է մի գործընկեր, դա ժողովուրդն է»։

Մակեյանի խոսքով՝ իրենք ժողովրդին ներկայացնում են իրականությունը․ այն, որ իրեն թալանում են, ու արժանապատվությունից են զրկում, իսկ Հայաստանի նոր իշխանությունը չպետք է գողանա ու նվաստացնի։ «Որովհետև 10 հազարով ընտրելը ամենամեծ նվաստացումն էր։ Մեզ նսեմացրել են, մենք ժողովրդին ասում ենք, եկեք 7 օր կանգնեք, տեր կանգնեք ձեր քվեին, ձեր իշխանությունը ձևավորեք՝ ում համարում եք կարող՝ խնդիրները լուծելու»։

Մակեյանը այլընտրանք չի տեսնում վարչախմբի հեռացման համար, քան ժողովրդի լայն զանգվածների պարտադրանքը, քանի որ «ներկա իշխանությունն ասում է՝ մենք անփոխարինելի ենք, մենք կանք ու կմնանք, 5 տարի կթալանենք։ Արտահերթ ընտրություններով պետք է գնա պրոցեսը, բայց վարչախմբի հեռանալուց հետո»։

Ճակատի ներկայացուցիչները այժմ բանակցում են քաղաքական տարբեր ուժերի հետ՝ համատեղ օրակարգ մշակելու համար։ Մակեյանը, սակայն, չի բացահայտում, թե որ ուժերի հետ են բանակցում։ «Էն մարդկանց ու ուժերի հետ, որ ես եմ հանդիպել, կարծես ընդհանուր հայտարարի գալիս ենք և առաջիկայում դա նկատելի կլինի։ Մարդիկ հասկանում են, որ այլընտրաք չկա, քաղաքական ոչ մի ուժ առանձին ոչ մի խնդիր չի կարող լուծել։ Պետք է լինի քաղաքական համախմբում, որը ժողովրդին կհանի փողոց և կպարտադրի իշխանությանն իր ծրագիրը»,- նշեց Մակեյանը՝ հավելելով, որ հավատում է համախմբման հնարավորությանը։ Ինչ վերաբերում է իրենց պայքարին «Ելք»-ի մասնացությանը, Մակեյանն ասաց․ «Դա «Ելք»-ի ներքին խնդիրն է»։

Մարինե Խառատյան