ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը: Այա մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.

Բադմինթոն – Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:
Բասկետբոլ (3×3) – Տղաներ՝ Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան: Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:
Բռնցքամարտ – Էրիկ Առստամյան, Դավիթ Սաֆարյան, Ղազար Չափանյան, Հարություն Խաչատրյան, Հայկ Թադևոսյան, Արշակ Բաբլումյան, Երանոս Օհանյան, Աղվան Ալեքսանյան, Դավիթ Սիմոնյան, Արմեն Պողոսյան:
Կարատե – Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, Արտաշես Հարությունյան:
Հրաձգություն – Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:
Գեղարվեստական մարմնամարզություն – Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:
Սամբո – Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:
Սեղանի թենիս – Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:
Սպորտային պարեր – Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս)
Մուայթայ – Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:

Նախատեսվում է, որ հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԱՊՀ երկրների խաղերը Կազանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականի հոկտեմբերին. այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի օգոստոսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նշենք նաև, որ ԱՊՀ խաղերի տարբերանշանը մասնակից երկրների դրոշներով թռչունն է, որի փետուրներն ու բացած թևերը խորհրդանշում են ԱՊՀ երկրների հյուրընկալությունը և մշակութային բազմազանությունը: