Թուրքիան կանգնած է Աֆղանստանից փախստականների նոր ալիքի առջև

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կանգնած է  Աֆղանստանից փախստականների նոր հոսքի առաջ, քանի որ «Թալիբան»-ը զարմանալի արագությամբ հսկողություն է հաստատել գլխավոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլում, գրում է Duvar-ը։

Ըստ Էրդողանի՝  փախստականները Թուրքիա են մտնում Իրանի տարածքով։  Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Պակիստանն էլ վճռական դերակատարում ունի Աֆղանստանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։

«Մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում ու հատկապես Աֆղանստանում  կայունության ապահովման համար։ Մեզ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը Պակիստանի հետ դրան հասնելու համար։ Մենք վճռական ենք մոբիլիզացնելու բոլոր միջոցները դրա համար»,- ասել է Էրդողանը։

Ի դեպ, օգոստոսի 11-ին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ  Թուրքիայի նախագահը  հերքել էր, որ Աֆղանստանից Թուրքիա  կա միգրացիոն հոսք  ու նշել էր, որ «սոցիալական ցանցերում» այն չափազանցված է»։ Էրդողանը նաև հայտարարել էր, որ ցանկանում է  հյուրընկալել Թալիբանի առաջնորդին։

Ավելի վաղ էլ Թալիբանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, որ  Թուրքիան  ընկալում են ոչ թե որպես թշնամի, այլ որպես դաշնակից։  The Independent-ի թուրքական ծառայության հետ զրույցում Թալիբանի հիմնադիր Մուլլահ Մոհամմադ Յաքուբն ասել էր, որ իրենք ցանկանում են Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ կառուցել։  Նա նաև նշել էր, որ  Էրդողանից իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են ակնկալում։

Էմմա Չոբանյան