ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք. Փաստինֆո
Հասարակություն
09.06.2017 | 20:20Րոպոներ առաջ «Փաստինֆո»-ի էլեկտրոնային փոստով Սանասար Բաղդասարյանից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։
Կից ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։
Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։