Հաքերները Լիտվայի ԱԳՆ-ից գողացե՞լ են նամակագրությունն այլ երկրներում իր դեսպանությունների հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հաքերները կիբերհարձակումներ են ձեռնարկել ընդդեմ Լիտվայի արտգործնախարարության ու գողացել են բալթյան երկրի նամակագրությունն այլ երկրներում իր դեսպանությունների հետ։ Այս մասին այսօր հայտնել է Delfi լրատվականը։

Արտաքին գործերի նախարարությունը չի հերքում իր էլեկտրոնային ռեսուրսների աշխատանքին կիբերմիջամտության փաստը, բայց չի հաստատում փաստաթղթերի գողության մասին տեղեկատվությունը։

«Նախարարությունը գրանցել է կիբեր-տեղեկատվական հարձակման փորձ, և դրա մասին տեղեկացվել են պատասխանատու մարմինները: Կատարվում է հետաքննություն»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նաև հայտարարել է կիբերհարձակումների փորձերի աճի մասին:

«Մենք ուշադրություն ենք հրավիրում տեղեկատվական և կիբեր հարձակումների ակտիվացման վրա, որոնց նպատակը Լիտվայի պետության և նրա քաղաքականության վարկաբեկումն է»,-ասել են ԱԳՆ-ում:

Սոցիալական ցանցերում առաջարկներ են հայտնվել Լիտվայի նախարարության գաղտնի փաստաթղթերը գնելու վերաբերյալ: Խոսքը, ըստ լրատվամիջոցների, ենթադրաբար, մոտ 500 հազար նամակի մասին է:

Տաթև Ֆռանգյան