Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին. ՊԵԿ

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի՝ «Հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթների իրականացման կարգերը հաստատելու և այդ գործընթացները կանոնակարգելու ուղղությամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները սահմանելու, ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 50-Ա հրամանով սահմանվել է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բոլոր բաժինների կողմից՝ անկախ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հարկ վճարողների կամ քաղաքացիների՝ որևէ սպասարկման բաժնին ամրակցված կամ բնակության հասցեում հաշվառված լինելու հանգամանքից:

«Այսինքն՝ առաջին անգամ սպասարկման ցանկացած բաժին սպասարկում է ցանկացած կազմակերպության և ֆիզիկական անձի: ՊԵԿ նախագահի հրամանով գործող կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հարկային մարմնի փոփոխված կառուցվածքին»,-նշել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանը՝ հավելելով, որ առանձին գործառույթների գծով սահմանվել են մինչ այժմ բացակայող կարգերը, համապատասխան աշխատանքները կատարողները և դրանց կատարման ժամկետները: «Բարեփոխումների նպատակն է հարկ վճարողների և քաղաքացիների համար ստեղծել ծառայությունների ստացման բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք ստիպված չլինեն ներկայանալ իրենց հաշվառման վայրի սպասարկման բաժիններ: Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին»,-տեղեկացրել է Վախթանգ Սիսակյանը:

Ըստ նրա՝ հարկ վճարողներին ու քաղաքացիներին բարձր որակի և նույն ծավալի ծառայության մատուցումը, անկախ վերջիններիս գտնվելու վայրից, հարկ վճարողների սպասարկման վարչության գործունեության ելակետն է:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է Երևանում և մարզերում տեղակայված հարկ վճարողների սպասարկման 20 բաժնից և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման 1 բաժնից:

Վարչությունն իրականացնում է ինչպես հարկ վճարողների սպասարկման և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման, այնպես էլ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների հաշվառման, հարկ վճարողների հարկային գործերի շարժի վարման և պահպանման գործառույթ: