Ինչո՞ւ է Հայաստանում նվազել դատավոր դառնալ ցանկացողների թիվը

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննության արդյունքները։ Ապագա դատավորները պետք է աշխատեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնում: 

17 թափուր հաստիքի համար գրավոր քննությանը մասնակցել էր 50 հավակնորդ, բալերի անցողիկ շեմը հաղթահարել՝ ընդամենը 21-ը։ Առաջիկայում նրանք մասնակցելու են բանավոր քննությանը, որից հետո միայն պարզ կլինի՝ կհամալրեն դատավորների թափուր տեղերը, թե՝ ոչ։

Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա դատավորների թափուր հաստիքները 33-ն են, որից 26-ը՝ Առաջին ատյանի, 6-ը՝ Վերաքննիչ, 1-ը՝ Վճռաբեկ դատարանում։

Վերջին երեք տարում Հայաստանում ակնհայտորեն նվազել է  դատավոր դառնալու հավակնորդների թիվը․ Factor.am-ի հետ իր մտահոգությունն է կիսում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Ըստ նրա՝ իրավաբանները չեն ձգտում դատավոր դառնալ, պատճառները մի քանիսն են․

«Տվյալ պահի դրությամբ՝ պատճառներից գլխավորը դատավորի մասնագիտության նկատմամբ հանրության անվստահությունը և քննադատական վերաբերմունքն է։ Դատավոր դառնալ ցանկացող անձինք տեսնում են, որ անընդհատ գտնվելու են հայհոյախառը, շատ դեպքերում՝ սուբյեկտիվ քննադատության ճնշման ներքո, ինչն արդեն իսկ վանում է մարդկանց: Շատերը կան, որ ճնշմանը չեն դիմանում և ցանկանում են հեռու մնալ այդ պաշտոնից»,- նշեց Բեքմեզյանը։

Մյուս պատճառներին անդրադառնալով՝ ԲԴԽ անդամը մատնանշում է ցածր աշխատավարձը և գերծբեռնվածությունը։ Բեքմեզյանի խոսքով՝ դատավորների վարույթներում «անմարդկային քանակությամբ» գործեր կան, որոնք նրանցից ֆիզիկական և մտավոր մեծ ծանրաբեռնվածություն են պահանջում․

«Հաշվի առնելով վարձատրությունը, սոցիալական ցածր երաշխիքները, մակագրված մեծաթիվ գործերը, իրավաբանները շատ ժամանակ հրաժարվում են մտնել այդ ծանր բեռի տակ։ Մասնավոր պրակտիկայում մարդիկ կարող են շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալ՝ առանց ավելորդ լարվածության և ծանրաբեռնվածության, ուստի շատերը չեն թողնում իրենց մասնավոր գործունեությունը և ընտրում դատավորի ուղին»։

Factor.am-ն ուսումնասիրել է մի քանի դատավորների՝ հայտարարագրում նշված տարեկան աշխատավարձերը։ Առաջին ատյանի դատարանի դատավորները միջինում վաստակում են 500-600 հազար ՀՀ դրամ, ավելի բարձր ատյաններում՝ Վերաքննիչում և Վճռաբեկում՝ թիվը տատանվում է 700-900 հազար դրամի սահմաններում։  Կարևոր է նաև ընդգծել, որ մեկ դատավորի վարույթում գտնվող գործերը կարող են հասնել մի քանի հարյուրի։

Նշենք, որ օրեր առաջ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր մարզային այցերից մեկի ժամանակ հայտարարեց, որ դատարանների աշխատակիցների քաղաքացիական ծառայությունից անցում կկատարեն դատական ծառայությանը, ինչը ենթադրում է՝ աշխատավարձերի բարձրացում։

Ռոզա Վարդանյան