Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել
Քաղաքականություն
12.08.2021 | 12:449 մարդ է զոհվել Թուրքիայի սևծովյան ափի Կաստամոն նահանգում գրանցված հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հարցերով վարչությունը, գրում է Անադոլու գործակալությունը։
«Կաստամոնում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել, մեկն անհետ կորել է Բարթենում»,- հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները տարերային աղետի վայրում շարունակվում են։
Տաթև Ֆռանգյան