ՀՀԿ-ականներն՝ ընդդեմ Արմեն Սարգսյանի. դեմ են նույնիսկ Օպերայի դահլիճում երդմնակալության արարողությանը. «Հրապարակ» 

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը  գրում է.

Չնայած արդեն իսկ հասկանալի է, որ Հայաստանի նորընտիր նախագահը չի ունենալու նախկինների լիազորությունները, գործող իշխանությունը «հոգ» է տարել այդ մասին, բայց անգամ մանրուքների մեջ չեն ուզում ընդունել նրա պաշտոնի կարեւորությունը։

Մենք տեղեկացանք, որ թեեւ քննարկվում է Օպերայի դահլիճում երդմնակալության հանդիսավոր արարողությունը կազմակերպելու հարցը, սակայն հանրապետականները դրան էլ են դեմ, քանզի նախկին երկու նախագահները հենց Օպերայում են երդվել։ Ըստ նոր օրենսդրության՝ ՀՀ նախագահի երդմնակալության տեղի ու ժամի մասին որոշումն ընդունում է ԱԺ նախագահը։ Արմեն Սարգսյանը, ըստ տեղեկությունների, ի սկզբանե զգուշացրել է, որ ինքը շատ հյուրեր է ունենալու, հատկապես՝ արտերկրից, մեծ հանդիսություն է կազմակերպվելու, որի համար ԱԺ դահլիճը հարմար չէ, նախընտրելի է Օպերան կամ Մատենադարանը, սակայն ՀՀԿ-ականներն սկսել են համոզել, որ եթե հյուրերը շատ են լինելու, ապա կարող են ԱԺ բակն օգտագործել՝ երդմնակալությունը կազմակերպել բացօթյա։ Իսկ կընդունվի՞ իրավական ակտ կամ օրենք այն մասին, թե ում նկարը պետք է կախվի պետական հիմնարկներում՝ իբրեւ պետության խորհրդանիշի, ԱԺ պետաիրավականի անդամ Ռուստամ Մախմուդյանը պատասխանեց․ «Այս պահին չկա նման իրավական փաստաթուղթ, կլինի, թե ոչ, ես չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ, այնուամենայնիվ, ըստ Սահմանադրության, պետության գլուխը համարվում է նախագահը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: