Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից․ Ռուստամյանը՝ Աղաջանյանին․ Աղաջանյանը հորդորեց լռել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը. «Ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման տարբերակները, ինչպե՞ս եք խորքային քննարկումներ իրականացնելու՝ առնվազն երկու հիմնական հարց լուծելու ուղղությամբ»:

«Մենք պետք է դասեր քաղենք մեր ռազմական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական սխալներից և այս բոլոր հանգամանքների համադրության պարագայում, կարծում եմ, այդ հարցերը լուծելի են: Մենք 25-30 տարիների ընթացքում զբաղվել ենք ժամավաճառությամբ: Երբ հակառակորդը ինտենսիվ զինվում և պատրաստվում էր պատերազմի, ես չգիտեմ՝ մենք ինչ ենք արել, միգուցե այդ հարցի պատասխանը դո՞ւք ունեք»,- նշեց Աղաջանյանը՝ հավելելով, որ լինելով իշխանության ներկայացուցիչ՝ կարող է ներկայացնել, թե 2018-ից ի վեր ինչով է զբաղվել ՀՀ կառավարությունը:

«Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից»,- արձագանքեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով՝ մենք հաղթանակ ենք բերել, դուք մսխել եք այն, ես հարցնում եմ՝ ինչպե՞ս պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները, դուք ի՞նչ եք ասում»:

Մանրամասները՝ տեսանյութում: