Թուրքիան,ինչպես Տիտանիկը խորտակվում է, մարդիկ հուսահատ դիտում են նավի նվագախմբի վերջին ելույթը․ թուրք դիվանագետ

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նամըք Թանը հայտարարել է, որ  Թուրքիան հիմա նման է նավի, որը փոթորկոտ ծովում կորցրել է  ուղղությունը։  Դեսպանի հոդվածը ներկայացնում է Ահվալ  գործակալությունը։

«Ցանկացածը, ով մի փոքր պատմություն գիտի, լավ հասկանում է, որ նավապետի համար դժվար է փրկել նավը խորտակումից։ Ինչպես Տիտանիկի աղետի դեպքում, հասարակությունը  հուսահատ դիտում է նավի նվագախմբի վերջին ելույթը»,- գրում է թոշակի անցած դիվանագետը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում անտառային հրդեհները տասնյակ հազարավոր հեկտար անտառներ են ոչնչացրել, զոհվել  է 8 մարդ, հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից։

«Կապիտանի միակ նպատակը նավը ջրի երեսին պահելն է մինչև փոթորիկն անցնի, բայց նրան չի հուզում  փոթորկի պատճառած վնասները»,- գրում է Թանը ՝ քննադատելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։

Նախկին դեսպանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը հիասթափեցրել ու ցավի մեջ է թողել հրդեհներից տուժած օգնության սպասող քաղաքացիներին։ Նա նշում է, որ երկրի ԱԳՆ-ն կորցրել է իր ինստիտուցիոնալ ինքնությունը։

«Խորապես տխրում եմ՝ տեսնելով, որ ԱԳՆ-ն,որի անդամն եմ պատիվ ունեցել լինելու ու ծառայել եմ մոտ 40 տարի, օգտագործվում է գաղափարական նպատակներով»,-գրում է Թանը՝ նշելով, որ նախարարության պրոֆեսիոնալ կադրերը համակարգված կերպով փոխարինվում են նախկին  քաղաքական գործիչներով։

Ըստ նրա՝ ԱԳՆ-ն աստիճանաբար կորցնում է իր կշիռը ու առաջնահերթությունը Թուրքիայում աշխատող օտար երկրների դիվանագետների աչքում։

Թանը նաև քննադատում է  Չավուշօղլուին ՝ հրդեհների դեմ պայքարի համար ստեղծված թիմի աշխատանքներում ներգրավվելու համար․

«Արտաքին գործերի նախարարի հիմնական պարտականությունը  մեր միջազգային հարաբերություններում առկա կոնկրետ  քաղաքական խնդիրները լուծելն է։ Դժվար է պատկերացնել՝ ինչու է ԱԳ նախարարը կենտրոնանում այն խնդիրների վրա, որոնք իր պարտականություններից դուրս են,  այն ժամանակ, երբ մեր արտաքին քաղաքականությունում գերիշխում է անհամապասխանությունը, երբ մենք ամեն հարցում լուրջ խնդիր ունենք, միջազգային ասպարեզում շատ երկրների հետ խնդիրները սպասում են լուծման»,- գրում է թուրք դիվանագետը։

Թանի խոսքով՝ Չավուշօղլուն փորձում է «պահպանել ուղևորների ու անձնակազմի բարոյական ոգին» հայտարարելով, որ «Մենք ուժեղ ենք ու ունակ հաղթահարելու  ցանկացած մարտահրավեր» ։

Էմմա Չոբանյան