Մարդիկ ՀՀԿ-ին ձայն են տվել՝ վստահ լինելով, որ Սերժ Սարգսյանը չի լինելու հաջորդ ղեկավարը, եթե այդ վստահությունը չլիներ, հնարավոր է՝ չընտրեին ՀՀԿ-ին. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդդիմության պայքարը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հեռանկարի դեմ որոշակի առումով ուշացած եմ համարում: Գուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հնարավոր պայքարին:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի միանձնյա ղեկավարման առաջին փուլի հիմքերը դրվել են դեռևս 2015 թվականին՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երկրորդ փուլը խորհրդարանական ընտրություններն էին, այժմ արդեն երրրորդ փուլն է: «Տրամաբանական կլիներ պայքարը սկսել առաջին փուլից, քաղաքական օրակարգի ձևակերպման խնդիր կա: Ես չեմ կարծում, թե հնարավոր է շարժում ստեղծել և պահանջել խորհրդարանական մեծամասնությունից, որ Սերժ Սարգսյանին չընտրի»,- նշեց քաղաքագետը՝ այդ պահանջը համարելով անիմաստ:

Փոխարենն Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ կարելի է հզոր շարժում ստեղծել և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ընդդիմությունը՝ որպես հիմնական փաստարկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու, պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանի խոստումը: Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ չի ստանձնելու երկրի միանձնյա ղեկավարի դերը: Դրանից հետո այդ խոսքը չեղարկվեց, ստեղծվեցին բոլորովին այլ պայմաններ, հենց դա որպես փաստարկ օգտագործելով՝ ընդդիմությունը կարող է պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան