Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում, ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները. Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին և նրանց ուղեկցող անձանց:

Կողմերը կարևորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռևս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել Մոլդովայում: Նա դրական է գնահատել Մոլդովայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին հարաբերությունների գերակա ուղղություններին, կարևորել այս հարթակում փորձի փոխանակումն ու փոխշահավետ համագործակցությունը:

 «Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Կա լավ հնարավորություն լինել կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային սառեցված համակարտություններին:

Էդուարդ Շարմազանովը նշել է. «Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում: Ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները» և հավելել, որ դրանք անհրաժեշտ է կարգավորել փոխզիջման ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է ադրբեջանական և թուրքական ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար և նույնպես կարևորել փոխշահավետ համագործակցության խորացումը տարբեր հարթակներում: Մոլդովացի խորհրդարանականները ներկայացրել են Եվրամիության հետ Մոլդովայի համագործակցությունն ու օրենսդրության ներդաշնակեցման փուլերը: