Մեկ դարի ընթացքում գլոբալ տաքացման հետևանքով ամբողջական երկրներ կարող են անցնել ջրի տակ․ The Guardian

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

1.5C-ից բարձր գլոբալ տաքացումը աղետալի կլինի Խաղաղօվկիանոսյան կղզիների համար և կարող է հանգեցնել ամբողջական երկրների ոչնչացման՝ մեկ դարում ծովի մակարդակի բարձրացման պատճառով, զգուշացրել են փորձագետները, գրում է The Guardian-ը:

Խաղաղ օվկիանոսը վաղուց դիտվել է որպես «պոտենցիալ վտանգի ցուցանիշ» կլիմայական ճգնաժամի առումով, քանի որ տարածաշրջանը տուժել է մակընթացություններից, աղետալի ցիկլոններից, ջրում աղի քանակի բարձրացումից, ինչը անհնարին է դարձրել մշակաբույսերի աճեցումը, կայուն երաշտներից և ցածրադիր գոտիներում գտնվող կղզիների կորստից՝ ծովի մակարդակի բարձրացման պատճառով: Ակնկալվում է, որ այս ճգնաժամերը կավելանան հաճախականությամբ և սրությամբ, քանի որ աշխարհը գնալով ավելի է տաքանում:

Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը (IPCC) երկուշաբթի հրապարակել է գլոբալ տաքացման վերաբերյալ իր նշանավոր զեկույցը, որում նշվում է, որ ջերմոցային գազերի արտանետումները պետք է կրկնակի կրճատվեն` կլիմայի տաքացումը կանխելու համար։

«IPCC զեկույցը շատ տագնապալի է», – ասել է ՄԱԿ -ում Ֆիջիի դեսպանը և մշտական ներկայացուցիչ Սաթենդրա Փրասադը:

«Այն գերազանցում է մեր ենթադրություններն ու գնահատականները․․․ այն առաջ է բերում որոշ աղետալի սցենարներ, որոնց մասին մենք մտածում էինք Խաղաղ օվկիանոսում ՝ ծովի մակարդակի բարձրացման, ցածրադիր հողերի կորստի և մեկ դարի ընթացքում ամբողջական երկրների հնարավոր կորստի մասին: Այս բաների ժամկետները, մենք, անշուշտ, շատ ավելի ենք մոտեցրել»,- ասել է նա:

IPCC- ի զեկույցը ներկայացրել է հինգ սցենար` հիմնված CO2- ի և ջերմոցային գազերի արտանետումների տարբեր մակարդակների վրա: Զեկույցում նկարագրված արտանետումների բարձր և շատ բարձր սցենարների համաձայն` կանխատեսվում է, որ դարի վերջում գլոբալ տաքացումը կհասնի համապատասխանաբար 3.6C և 4.4C-ի: Նույնիսկ միջանկյալ սցենարով 2C- ի գլոբալ տաքացման գերազանցման հավանականությունը չափազանց մեծ կլինի:
Զեկույցը պարզել է, որ գլոբալ տաքացման յուրաքանչյուր 0.5 աստիճանը հանգեցնում է ջերմային ալիքների, հորդառատ անձրևների, երաշտների և եղանակային ծայրահեղ երևույթների ինտենսիվության և հաճախականության բարձրացման։

Պրասադն հայտնել է, որ գլոբալ տաքացման ազդեցությունը տարիներ շարունակ զգացվել է Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի երկրներում։

«Աղետալի ջրհեղեղներն ու փոթորիկները տեղի են ունենում զգալի հաճախականությամբ. 50-ից 100 տարին մեկ անգամ գրանցվող իրադարձություններն այժմ տեղի են ունենում յուրաքանչյուր 10 տարին մեկ: Անմիջապես կարելի է ենթադրել, որ աղետալի ցիկլոնները, սուպեր ցիկլոնները, երկարատև երաշտը, շատ ավելի հաճախակի և շատ ավելի ինտենսիվ կդառնան Խաղաղօվկիանոսյան փոքր կղզիներում», – ասել է նա:

Տաթև Ֆռանգյան