Թուրքիայում անտառային հրդեհների վնասը կգերազանցի 300մլրդ թուրքական լիրան

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

Թուրքիայում հուլիսի 28-ից շարունակվող անտառային հրդեհների վնասը կարող է կազմել 300 մլրդ թուրքական լիրա։ Այս մասին հայտարարել է Անթալիայից ընտրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը։ Գրում է t24.-ը։

«Մենք կորցրել ենք հազարավոր ակր անտառային տարածքներ, անասուններ, բնական կյանք։ Մեր այրած ծառերի միայն տնտեսական արժեքը կազմում է 200 մլրդ լիրա։ Այս ցուցանիշը իր մեջ չի ներառաում անատառային մթերքի արժեքը»,-ասել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ տարածքի մակերեսին, մոտ 200 հազար հեկտար անտառածածկ տարածք վերածվել է մոխրի:

«Թե՛ այրվող անտառային տարածքների, թե՛ զբոսաշրջության կորստի պատճառով մեր երկրի համար հրդեհի վնասի արժեքը կգերազանցի 300 միլիարդ լիրան: 2019 թվականին միայն Մանավգաթի զբոսաշրջային եկամուտը կազմել է 4,5 միլիարդ դոլար: Զբոսաշրջության ոլորտում մեր եկամուտների կորուստը կգերազանցի 100 միլիարդ լիրան»,- ասել է Բուդաքը՝ նշելով, որ Անթալիայում էլ այրվել 48 հազար 300 հա գյուղատնտեսական նշանակության հող։

Էմմա Չոբանյան