ՌԴ զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում, որոնք կանցկացվեն նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

ՌԴ ԶՈՒ-ի Հարավային ռազմական օկրուգի բոլոր տեսակի զորքերի մասնագետները ավիացիայի ու Սևծովյան ու Կասպյան նավատորմի ներգրավմամբ սկսում են լայնածավալ տակտիկական զորավարժություններ Ռուսաստանի հարավում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։ Այս վարժանքները կանցկացվեն նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում։

Նշվում է, որ գումարտակային տակտիկակական ու հատուկ զորավարժությունները կանցկացկացվեն օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը։

«Զորավարժություններն անցկացվելու են 20 համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են Ասրախանի ու Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում ու Կուբանում, Ադիգեայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, Ղրիմում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, հրետանային, տանկային ստորաբաժանումների զորավարժությունների շրջանակում բոլոր տեսակի զորքերի մասնագետները կկատարեն ուսումնամարտական առաջանդրանքներ։ Բացի այդ մեկ մարտավարական պլանում կներգրավեն բանակային, ռազմատրանսպորտային, գրոհային, օպերատիվ-մարտավարական ավիացիայի ուժերը, ինչպես նաև Սևծովյան ու Կասպյան նավատորմի միավորումները։
Հաղորդվում է, որ համատեղ մարտական պատրաստվածության միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է օրական ավելի քան 80 ինքնաթիռ ու ուղղաթիռ հատկացնել։

Էմմա Չոբանյան