Ե՞րբ եք հասցրել փոխել Սահմանադրության հոդված 14-ը․ Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում կա՞ն աշխարհագրական կետեր, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեջբերելով Վարդանյանի հայտարարությունից մի հատված:
«Ձեզ որ լսենք, չուտենք-չխմենք, լսենք, Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է, մի երկու իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք, ու արդեն ամեն ինչ լավ կլինի։ Ցավոք, մենք ձեր ու ՔՊ-ի իրականությունում չենք։ Մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ ասել եք՝ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ։ Խնդրում եմ՝ կոնկրետ ասել՝ ի՞նչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով, նշել այդ աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Երկրորդը, ե՞րբ եք հասցրել փոխել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որով ամրագրվում է, որ ՀՀ ԶՈԻ-երն ապահովում են ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- նշեց Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ նոր իրավակարգավորումների պահանջն ավելանում է, և պետք է առաջ ընդանալ. «Ես երբեք վարդագույն ակնոցներով չեմ նայել իրավական ակտերին։ Հստակ հասկանում ենք, որ օրենսդրական գործընթացն անդադար է, որովհետև հասարակական հարաբերությունները զարգանում են, նոր իրավակարգավորումների պահանջ է ավելանում, և մենք պետք է ընթանանք առաջ»։

Անդրադառնալով «ամայի տարածքների» մասին հարցին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց. «Ես խիզախություն ունեցա որոշակի ուժերի անվանել հինգերորդ շարասյուն, որից հետո իմ խոսքից 10 վայրկյանանոց հատվածն առանձնացվեց ամբողջ նյութից և ներկայացվեց:
Տարածք, որը որևիցե մեկին չի պատկանում, այդ դոկտրինան ձեր ծանոթ պետք է լինի, խոսքը վերաբերում է կղզիներին, որոնք տեսականորեն կարող են առաջանալ հրաբուխից, ինչ-որ մի տեղ։ Ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-երի դերակատարությանը, ապա 14-րդ հոդվածը ես չէ, որ պետք է վերացնեմ, ՀՀ ԶՈՒ-երը պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը, չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի է կոնտեքստից առանձնացնել իմ խոսքերը, չի կարելի ինձ մեղադրել նրա մեջ, որ ես, ըստ էության, կոչ եմ արել, որպեսզի մենք ունենանք ներքին կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա էլ առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանները»:

«ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»,- ընդգծեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: