Տոկիո-2020-ն ավարտվեց. Հայաստանը 47-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 47-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով՝ նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Տոկիո-2020-ի պաշտոնական կայքը, 1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվել շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 113 մեդալ, Չինաստանի ցուցանիշն է՝ 38 ոսկե,, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 88 մեդալ։ Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ, որից 20-ը՝ ոսկե, 28-ն՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։ Չորրորդը դարձած Մեծ Բրիտանիայի հավաքականի 65 մեդալներից 22-ն ունեն ոսկե, 21-ն՝ արծաթե և 22-ը՝ բրոնզե փայլ, իսկ

Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նվաճել են 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, 14-ն՝ արծաթե և 17-ը՝ բրոնզե։

Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Թուրքիան 13-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, Վրաստանը 29-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանի և Ադրբեջանի հավաքականներն ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել են նույն 33-րդ տեղը, սակայն Իրանն ունի 2 ոսկե մեդալ, իսկ Ադրբեջանը չունի։

Տոկիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված էր 33 մարզաձև, որոնք միավորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկվել է մեդալների 339 հավաքածու (33-ով ավելի, քան 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերում):