Անհապաղ վերականգնել Panorama.am-ի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը՝ մտնել ԱԺ և լուսաբանել աշխատանքները. հայտարարություն

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան, Panorama.am լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է, ինչի առթիվ լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Օգոստոսի 5-ի առավոտյան «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առհասարակ զրկվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը խմբագրություն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Խմբագրությունն իր հերթին նշում է, որ լուսանկարներից մի քանիսն իսկապես արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, սակայն պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք, ըստ ԱԺ ղեկավարության, դեմքը թաքցնելու խնդիր ունեն, փաստացի, բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք խորհրդարանի ղեկավարության կողմից այս շաբաթվա սկզբից լրագրողների դեմ կիրառվող կամայականություններն ու անհիմն սահմանափակումները և վերահաստատում ենք օգոստոսի 3-ի հայտարարությամբ արտահայտած մեր խոր մտահոգությունները։ Վերջին շրջանում խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների տարափն ակնհայտորեն խաթարում է իշխանության և լրատվամիջոցների միջև քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Եվ քանի դեռ այդ հետադիմական նախաձեռնությունները չեն չեղարկվել, մենք դրանք համարելու ենք ոտնձգություն մեր գործընկերների իրավունքների նկատմամբ։

Ելնելով վերոգրյալից՝ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

– անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը՝ մտնելու խորհրդարան և լուսաբանելու ԱԺ աշխատանքները,
– չեղարկել կամ հետ կանչել վերջին օրերին ընդունված կամ շրջանառության մեջ դրված՝ լրագրողների գործունեությունը սահմանափակող որոշումներն ու նախագծերը և ձեռնպահ մնալ նմանատիպ նոր նախաձեռնություններից,

– մեկ փաստաթղթում ձևակերպել խորհրդարան-լրատվամիջոցներ հարաբերությունների բոլոր խնդիրները, լայն քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, ինչպես նաև շահագրգիռ կառույցների ու փորձագետների մասնակցությամբ՝ օրինական ու ողջամիտ լուծումներ մշակելու համար»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ