Մոսկվան անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերի հաճախակիությամբ․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերի հաճախակիությամբ․ լարվածությունն դեռ չի նվազում՝ չնայած ձեռնարկվող քայլերին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը։
«Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջագույնս անհանգստացած է վերջին շրջանում հաճախակի զինված միջադեպերից, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Հատկապես, տագնապալի է, որ դրանք ուղեկցվում են երկու կողմերից մարդային կորուսներով»,- Բիկանտովի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ցավոք, չնայած ձեռնարկվող քայլերին, սահմանին լարվածությունը դեռ չի նվազում։ այդ կապակցությամբ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել գործողություններից, որոնք կարող են բերել իրավիճակի հետագա դեգրադացիայի»,-ասել է ռուս դիվանագետը։
Նա ընդգծել է, որ բոլոր առաջացած հարցերը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, և որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման գործում, այդ թվում՝ սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի համատեղ աշխատանքի մեկնարկով։

«Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ մեկտեղ, ինչպես նաև միջհամայնքային երկխոսությունը կնպաստեն Անդրկովկասի՝ կայունության, անվտանգության ու զարգացման գոտու վերածմանը ՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հայտարարություններին համապատասխան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ու հրաժարվում են հեռանալ Հայաստանի տարածքից։

Էմմա Չոբանյան