Սահմանամերձ գոտիներում կիրականացվի ուժեղացված ծառայություն, որ հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք
Հասարակություն
05.08.2021 | 20:44ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն: Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք: