Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող հանձնարարական տալ՝ նաև ԱԺ կանոնակարգի համաձայն․ Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Ես 44-օրյա պատերազմի ժամանակ 5 անգամ հանդիպել եմ վարրապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ եթե պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն են և քո քաղաքական թիմինը, ըստ իս, դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, եթե պատերազմում պարտվենք՝ դուք դա չեք մարսելու, այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք», – ասաց Սաղաթելյանը և պահանջեց, որ հանդիպման ձայնագրությունը հրապարակվի։

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների մասին հատ-հատ շատ մանրամասն խոսելու եմ, և ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պատերազմի համար պատասխանատուն դուք եք և պետք է պատասխան տաք»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ-ում որպես ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածու իր առաջադրման վերաբերյալ ԱԺ քննարկումներին, Սաղաթելյանը, դիմելով իշխանական պատգամավորներին, նշեց. «Երևի ձեր սցենարի ավարտը այն էր, որ պարոն Կոնջորյանն այս ամբիոնից կրկնի, թե Իշխան Սաղաթելյանը կատարելու է Ալեն Սիմոնյանի հանձնարարականները: Ալեն Սիմոնյանն ինձ չի կարող հանձնարարական տալ՝ նաև ԱԺ կանոնակարգի համաձայն»:

Մանրամասները՝ տեսանյութում։