Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայությունները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջի մարզի ափամերձ շրջանով ձգվող 48րդ կոնգրեսական ընտրաշրջանը. տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

«Դեսպան Բայբուրդյանը շնորհավորեց կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին և նվիրումը։ Նույնիսկ իր նախարդ կարգավիճակով, երբ նա Օրանջի մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսյալ միաձայն ընդունվել են բանաձևեր՝ ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակող։

Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրեց Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։

Կոնգրեսական Սթիլը նշեց, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է, և հավաստիացրեց իր շարունակական աջակցության մեջ։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր։

Միշել Սթիլը Հանրապետական կուսակցության անդամ է։ Նա ծագումով կորեացի է։ Ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2020 թվականի վերջին։ Ներկայումս նա կրանսպորտի և ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության և աշխատանքի կոմիտեների անդամ է։ Ավելի վաղ՝ 2015-2021 թթ․, եղել է Օրանջի մարզի կառավարիչներից մեկը, իսկ 2017 և նորից 2020 թվականին՝ Կառավարիչների խորհրդի նախագահ»,- ասված է հաղորդագրությունում: