Եկամտի աղբյուրները «ցամաքել» են. Արմեն Սարգսյանն ու կինը նոր հայտարարագիր են ներկայացրել. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին Բարձ­րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայաց­րել իր 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտա­րարագիրը: Մինչդեռ հանձնաժողովը, փետրվարի 15-ին արձագանքելով ՀԿ-ների հայտարարությանը՝ կապ­ված Սարգսյանի հայտարարագրե­րում առկա խախտումների հետ, նշել էր, թե նրա՝ 2017 թ. հայտարարագիրը, օրենքին համապատասխան, ենթակա է ներկայացման մինչև ս.թ. մարտի 30-ը: Նկատենք, որ նախորդ տարիներին հայտարարագրերը Սարգսյան ամուսինները ներկայացրել էին ժամկետների խախտմամբ, Սարգ­սյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի տարի անց՝ 2017-ին:

Այսպես՝ Ա. Սարգսյանը 2017-ին նույնպես հայտարարագրել է միայն դրամական միջոցներ՝ 5 մլն 700 հա­զար եվրո, որը հարկային տարե­վերջին կազմել է 5 մլն 500 հազար: Այսինքն՝ առանց աշխատավարձի դեսպան աշխատած Արմեն Սարգսյանն ընդամենը 200 հազար եվրո է ծախսել 2017-ին:

Նրա կինը՝ Նունե Սարգսյա­նը, հայտարարագրել է 780 հազար եվրո, որը տարեվերջում նվազել է՝ 710 հազար: Փաստորեն, Սարգսյան ամուսինների ունեցվածքը՝ դրամական միջոցների մասով, տարեցտարի «մաշ­վում» է, նրանց եկամտի աղբյուրներն էլ «ցամաքել» են: Եվ սա այն դեպքում, երբ Ա. Սարգսյանը մի շարք ընկերու­թյուններ ունի, որոնք գործունեություն են ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում և տարբեր երկրներում: Մասնավորապես՝ Ռուսաստա­նում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղազախստանում և այլուր: Բոլոր այդ բիզնեսները, ըստ սահմանադրական պահանջի, նա պետք է հավատարմագ­րային կառավարման հանձնի նախա­գահի պաշտոնը ստանձնելուց հետո»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: